Տղամարդը հափշտակել է մի կնոջ ոսկյա զարդերը, ծեծել է նրան և փախել. ոստիկանություն

https://youtu.be/mVLsxmq9heg Մայիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Պարոնյան փողոցի շենքերից մեկում կողոպուտ է եղել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը. մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ ոսկյա զարդերը, ծեծել էր...

Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են արձակուրդից

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրա­ման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը: Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոս­տիկանների մոտ լուրջ դժգոհության տե­ղիք են տվել, որովհետև մարզի ժողո­վուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում: Ոստիկանությունից մեզ տեղեկաց­րին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հար­ցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով: Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքր­վելով, թե մարդուն հասանելիք արձա­կուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»:

Երեւանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո (ֆոտո)

Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի վերականգնողական բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան եւ իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն:...

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում միանալ «Դասավանդիր, Հայաստան»-ի նախաձեռնությանը

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին...

Նոր Արեշի 18-ամյա մի բնակիչը դանակահարել է հասակակցին. ոստիկանություն

Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի և աջ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի 18-ամյա մի բնակիչ: Ըստ հիվանդի ուղեկցողի` նա վնասվածքը...

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էդջում գրառում է կատարել Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Այն ինչ տարիներ առաջ դժվար...

Լրահոս