Ագարակի բնակիչները թույլ չտվեցին Նիկոլ Փաշինյանին մտնել գերեզմանատուն․ նրանք պահանջում են, որպեսզի նա հեռանա մարզից

440

Սյունիքում գտնվող Նիկոլ Փաշինյանը որոշել էր այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն Ագարակի բնակիչները նրան թույլ չտվեցին և հայհոյանքներով արգելեցին նրան մտնել գերեզման։

Ագարակի բնակիչները բղավում են ու ոստիկաններին կոչ են անում Նիկոլ Փաշինյանին հեռացնել Ագարակից՝  ասելով, որ «հասարակությունը նրան տեսնել չի ուզում» և անհարկի լարվածություն են մտցնում։

Ի վերջո, կարծես, նրանց հաջողվեց կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը գերեզմանատուն։