Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

1563

Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր: Այս մասին ասվում է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ:

«Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական և այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար: