Հոգեբուժարանի պացիենտները փախուստի են դիմել եւ բուժքրոջը գերի վերցրել. (VIDEO)

1695

Տեսախցիկները ֆիքսել են պահը, երբ Իրկուտսկում հոգեբուժարանից փախուստի դիմած պացիենտները գերի են վերցրել բուժքրոջը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Տեսանյութի կադրերում երեւում է՝ ինչպես է նախ տղամարդը մոտենում հիվանդանոցի աշխատակցուհուն եւ նրա գործընկերոջը, այնուհետեւ բռնում կնոջ պարանոցից։ Որից հետո նրանց մոտենում է եւս մեկ տղամարդ եւ նրանցից մեկը պահանջում է բանալիները բուժհաստատության աշխատակցից։ Ստանալով դրանք՝ պացիենտները բուժքրոջ հետ միասին առաջ են շարժվում հիվանդանոցի միջանցքով։

Ավելի վաղ Իրկուտսկի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչությունը հայտնել էր, որ շրջանային հոգեբուժարական հիվանդանոցի 19-28 տարեկան վեց պացիենտներ փոխուստ էին կազմակերպել։

https://youtu.be/_-PfS_i3NPY