Խոշոր հրդեհ Երևանում. Հյուսիսային պողոտայում գտնվող էլիտար շենքերից մեկի տանիքի կրակն ու ծուխը տեսանելի է քաղաքի ծայրամասերից.

340
{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1618376477593","source":"other","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1618376538810"}

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում էլիտար շենքերից  մեկի տանիքից հսկայական կրակ ու ծուխ է դուրս գալիս: Թե ինչն է պատճառը, դեռևս պարզվում է: Դեպքի մասին արդեն տեղյակ է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման  կենտրոնը, որտեղից արդեն ժամանում են հրշեջ-փրկարարական ջոկատները: Շենքի բնակիչները  դուրս են եկել փողոց, ծուխն էլ տեսանելի է քաղաքի մի քանի ծայրամասերից:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Մանրամասները՝ քիչ ուշ