Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից

1934

ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում էր, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ ճշտելու համար yerevan.todayը զանգահարեցիլ է երկրորդ նախագահի գրասենյակ։ Այլ մանրամասներ չեն հայտնել, բացի հաղորդագրությունում նշվածից։ Հարցին, թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, պատասխանեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի։ Հարցին, թե հաստատո՞ւմ են տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, գրասենյակից հաստատեցին։