Հազիվ թե ճանաչեք. Լիլիթ Հովհաննսիյանը կտրուկ ոճափոխություն է արել

210

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճափոխված․ նա կարճ սանրվածքով ու մանուշակագույն վարսերով է։

Լիլիթը կրում է կապույտ երանգի տոպ, տաբատ ու մուշտակ։ Նախապտվությունը տվել է վառ շպարին, իսկ կերպարն ամբողջացնում է մեծ ականջօղը։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Ամեն կտրուկ փոփոխությունից հետո մեզ` աղջիկներիս թվում է, որ շրջադարձային փոփոխություն է լինելու նաեւ մնացած ամեն ինչում, ու ամեն բան գնալու է դեպի ուրախն ու պայծառը, դեպի սիրունն ու վարդագույնը»։