10-ամյա հայ փոքրիկը իր հիասքանչ ձայնով ապշեցրել է «Голос.Дети» նախագծի ողջ դահլիճին ու ժյուրիի անդամներին

374

Մոսկվայաբնակ տասնամյա Լևոն Գալստյանը Ռուսաստանի Առաջին ալիքով (ОРТ) հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ բոլորին ապշեցրել է իր փայլուն ելույթով:

Ռուսաստանի Առաջին ալիքով (ОРТ) եթեր հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ Մոսկվայում բնակվող հայազգի տասնամյա Լևոն Գալստյանն արժանացել է

ոչ միայն հանդիսատեսի, այլև ժյուրիի անդամների համակրանքին: Նա զարմացրել է բոլորին՝ իր հիասքանչ ելույթով: Լևոնը կատարել է «Սարդ-մարդը» (Spider-Man) երգը՝ համանուն մուլտֆիլմից:

Ժյուրիի անդամ երգիչներ Նյուշան եւ Վալերի Մելաձեն, լսելով Լևոնի ձայնը, շրջվում նրա կողմ: «Քեզ հաճոյախոսություններ անելու իմաստ չկա, ինքդ հասկանում ես ամեն ինչ», — տղայի ելույթը մեկնաբանել է Վալերի Մելաձեն:

Լևոնի խոսքով` ինքը ուզում էր ընդգրկվել Դիմա Բիլանի թիմում, սակայն նրա թիմի անդամների առավելագույն թիվն արդել լրացել է: Այդ պատճառով տղան ընտրել է Վալերի Մելաձեին:
Տեսանյութը դիտեք ստորև՝