Ոստիկանությունը Ծառուկյանին՝ որդու հարսանիքի հրավառության համար կտուգանի 100 հազար դրամի չափով | տեսանյութ

1207

Ապրիլի 11-ն Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները․ այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացել է ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-ասել է նա:

Նշենք, որ նույն օրը Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը: Հարսանիքն ավարտվել է մոտ կես ժամ տևող հրավառությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: