21-ամյա Մնաց Խանաղյանի «Драмы больше нет» երգի յուրօրինակ կատարումը «Ну-ка, все вместе!» նախագծում

218

«Ну-ка, все вместе!» Աշխարհահռչակ վոկալ նախագիծը Ռուսաստանում եզակի է իր գեղեցկությամբ եւ զգացմունքային լարվածությամբ: Նախագծում ելույթ են ունենում բոլոր ոճերի եւ ուղղությունների ներկայացուցիչները:

Մասնակիցների ելույթները գնահատում են ստուդիայում միանգամից 100 մարդ: Նախագծում շատ են նաև հայ մասնակիցները։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել Մնաց Խանաղյանի յուրօրինակ ելույթը։

 

Մնացը ջավախցի հայ է, 21 տարեկան, ապրում Մոսկվայում։ Վաղ տարիքից սկսել է երգել։ «Ամեն ինչ սկսվել է առաջին դասարանում։ Վերջին նստարանին նստած երգում էի, երաժշտության ուսուցչուհիս ինձ նկատեց։

Եւ այդ օրվանից հաճախեցի երաժշտական դպրոց։ 2017 թվականին մասնակցել եմ եվորտեսիլին, որպես բեկ վոկալիստ։ Ինձ հրավիրեց ընկերս։ Հայաստանն էինք ներկայացնում»-պատմում է Մնացը։

Հայ տղան «Ну-ка, все вместе » նախագծում ելույթ ունեցավ Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգի փոփոխված տարբերակով։ Ժյուրիի անդամներից շատերին դա դուր չեկավ, սակայն շատ գովեստի խոսքեր հնչեցվեցին Մնացի կատարման մասին։