Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը կթույլատրվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

1154

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:

Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում:

Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: