Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

350

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։