Ֆիշինգային հարձակում՝ Viber-ի ու List.am-ի միջոցով. քարտից գումար են քաշում. Մանրամասներ

273

Ֆիշինգային հարձակում են իրականացնում Viber-ի ու List.am կայքի միջոցով։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում զգուշանալ:

«Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել», – նշված է գործակալության հայտարարության մեջ: