Հայկ Չոբանյանը Հրանտ Բագրատյանից պահանջել է պատճառված վնասի համար վճարել 1 դրամ. խոսնակ

215

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ Բագրատյանի դեմ հայց են ներկայացրել կեղծ տեղեկություններ տարածելու համար:

Քանի որ սահմանազատման հետ կապված լուրերը մի քանի ներդումային ծրագրերի դադարեցման պատճառ են դարձել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան ասաց, որ իրենք դիմել են դատարան: «Համապատասխան հայցով դիմել ենք դատարան, որպեսզի նմանատիպ ապատեղեկատվություններ տարածողները իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն»,-նշել էր նա: