«Հարգեք ու պաշտեք ձեր մայրերին»․ Քրիստինա Եղոյանը մայրիկի հետ տեսանյութ է հրապարակել իր հարսանիքից

398

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մարտի 10–ին ամուսնացավ։ Դերասանուհին շարունակում է հրապարակումներ անել հարսանիքից։ Այս անգամ նա տեսանյութ է հրապարակել իր մայրիկի հետ և մակագրել․ «Սիրեք ձեր մայրերին, հարգեք ու պաշտեք, նրանք ամենաթանկն են ձեր կյանքում»։

Նշենք, որ Քրիստինայի ընտրյալը ամուսինը Սիմոն Խաչատրյանն է, ով զբաղվում է բիզնեսով։ Զույգը բավականին մեծ հարսանիք էր կազմակերպել, որի ժամանակ երգչուհին 3 անգամ զգեստափոխվել է։

Հարսանիքից հետո Քրիստինեն և Սիմոնն իրենց մեղրամիսը վայելել են Եգիպտոսում։