«Ուղիղ 72 ժամ է ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում․ պաշտպան

544

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբության իիր էջում գրում է․ «Ուղիղ 72 ժամ է ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում։

Ցավոք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ և նաև իր ջանքերով շարունակում է պահպանվել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։

Աննա Դանիբեկյանի աշխատակազմից այսօր ևս չհաջողվեց ստանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առկայության մասին տիկին Դանիբեկյանը առնվազն իմ կողմից տեղեկացվել է»։