Թուրք երիտասարդը այցելել է Ծիծեռնակաբերդ և նամազ արել (Տեսանյութ)

476

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի թուրք երիտասարդ այցելել Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և անմար կրակի մոտ երգում, նամազ է անում: Հասարակության` թուրքերի հետ հաշտության չգնացող հատվածը, բնականաբար, շատ ծանր ու նյարդային էմոցիաներով է արձագանքում այս երևույթին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է մի թուրք տուրիստ շրջում Երևանի փողոցներով, Հյուսիսային պողոտայում ցույց տալիս իր թուրքական անձնագիրը, իսկ նրան որպես գիդ` ուղեկցում է մի հայ աղջնակ, ով ասում է, թե Հադրութը ադրբեջանական քաղաք է: