Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (45 ուղևոր). ԱԻՆ

305

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.

Մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» հատվածում “Mitsubishi Outlander” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 168-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (45 ուղևոր):