ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշում կայացրեց. 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր

412
Hearings of the RA second President's Robert Kocharyan case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts of Yerevan, Armenia

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:

«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78, 79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։