Սոսեն ձմռանը սառույցը կոտրելով որտե՞ղ պիտի լողանա. Արցախի արծիվը վաղը վերադառնում է իր վանդակ՝ Ստեփանակերտ (տեսանյութ)

548

Զավենը Արցախի հերոսուհուն, պատերազմի մասնակցին այսօր հիվանդանոց տեսակցության է գնացել։ …Սոսեի համար Արցախ հոտող մանուշակներ է տարել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արևիկ Բաբայանը՝ հրապարակելով տեսանյութ:

«…Սոսեն անտուն է մնացել։ Նրա տունը Արցախի գետերն ու անտառներն էին, որոնք այսօր չկան։

… Սոսեն ձմռանը սառույցը կոտրելով որտե՞ղ պիտի լողանա… Սոսեն գարնանը որտեղի՞ց պիտի հավաքի իր ամենասիրելի ծաղիկները… Արցախի չեմպիոնը որտե՞ղ պիտի մարզվի…. Ախր համարյա 20 տարի, ամեն օր, առավոտյան 10 կիլոմետրից ավել վազելով հաղթահարում էր Շուշիի զառիվեր ոլորապտույտները. Ճըդըրդյուզում մի լավ մարզվում, բերդաքաղաքում նախաճաշում և իջնում քաղաք։

Չբողոքեց։ Աստծուց շատ գոհ է։ Ասումա մինչև պատերազմը ես իմ կյանքիս ամեն օրը ապրալ ու վայելալում, մհենգչում ապրում, պռոստո գոյատևումում։

Արցախի արծիվը վաղը վերադառնում է իր վանդակ՝ Ստեփանակերտ։ Թող Աստված օրհնի մեր անգին արցախցուն»։