Հայաստանում մեքենայից կապած շուն են քաշ տվել

725

Նորություններ Հրազդանում մեքենայից կապված և քարշ տրված շնից։
Շան վիճակը ծայրահեղ կրիտիկական ծանր է։ Զննությունից պարզ դարձավ, որ շանը միայն քարշ չեն տվել, այլ անմարդկային ձևով ծեծել են, հետո են քարշ տվել (մանրամասն նկարներ չենք դնում՝ խնայելով ձեր նյարդերը)։
Գլուխը հետևից մի քանի տեղից բաց է, գանգը կարելի է տեսնել, քթից, բերանից, հետույքից, փորից, ամեն տեղից արյուն է գալիս, ողերը կոտրված են, ինչի արդյունքում ծակվել են թոքերը․․․
Սա նկարագրում ենք, որ հասկանաք, թե ինչ աստիճանի դաժանությամբ են ծեծել այս միջինից փոքր (մոտ 10կգ) շանը․․․

Այդպես դաժանաբար ծեծելով էլ չեն բավարարվել, մի հատ էլ այդ վիճակով կապել են մեքենայից ու քարշ տվել․․․

Լավ, ի՞նչ աստիճանի դաժան մանկություն պետք է մարդ ունեցած լինի, ինչքան ծեծ պետք է ինքը կյանքում կերած լինի, որ այսքան դաժան գտնվի կենդանի արարածի նկատմամբ․․․

Բնականաբար կասեն շունն ագրեսիվ էր, ու անպայման կբերեն «սուրբ» արդարացում՝ երեխայի է կծել։

Եթե 10 կիլոյանոց շունն ագրեսիվ էր, իմացեք, դուք ոչ թե ավելի ագրեսիվ եք, դուք ՀՐԵՇ եք, ուղղակի մարդկային մարմնի մեջ։ Եթե այս փոքր շունն այնպիսի արարք է արել, որի համար դուք նրան դատապարտել եք նման իրավիճակի․․․ ուրեմն ինչի՞ եք արժանի դուք՝ ձեր արածի համար․․․
Բայց մենք չէ, որ պիտի դատենք․․․

Հ․Գ․ Շան կյանքը կյանքը փրկելու հավանականությունը շատ քիչ է, բայց մենք մեզնից հասանելի ամեն ինչ կանենք։ Աղոթեք, որ ստացվիA