Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց ՍՈւ-երի մասին՝ մեկնաբանելով իր երկու հայտնի հայտարարությունները (VIDEO)

397

Երկու հայտարարությունների միջև հակասություն չկա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՍՈւ-երի մասին իր երկու հայտնի հայտարարությունների մասին:

Փաշինյանը հայտարարեց, որ ՍՈւ-երը Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, իրականացրել են վարժական թռիչքներ ու օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղել են. «Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այն, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները:

Այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում ու այն ինչ նախկինում ասել եմ, մեկը մյուսին չեն հակասում: Ցավոք սրտի պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն բոլոր անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ-30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,-ասաց նա: