Ով չի սիրում մաքրել ջեռոցը, նրան շատ դուր կգա այս հնարքը. փայլուն արդյունք առանց ավելորդ ջանքերի

655

Գազօջախը խոհանոցի ամենկեղտոտ տեղն է և դրա մաքրելը շատ ժամանակ և ջանքեր է պահանջում գրեթե ամեն օր։ Այս միջոցը, որ ներկայացնում ենք, կսովորեցնի ձեզ ջեռոցի մաքրման հոգնեցնող գործն անել շատ արագ և հեշտ։ Ձեզ անհրաժեշտ կլինեն՝ Մեկ քառորդ բաժակ խմորի փխրեցուցիչ, 250 մլ անուշադրի սպիրտ, 2 հրակայուն տարրա:

Մաքրում ենք ջեռոցի դռան ապակին՝ Փխրեցուցիչին ջուր ենք ավելացնում և խառնում մինչև թթվասերի պնդություն ստանալը, Այս շիլան քսում ենք ապակուն, Թողնում ենք կես ժամ, Լավ մաքրում ենք սպպունգով։ Ապակին կփայլի ու կշողշողա։ Իսկ թվում էր, թե այն անհնար է մաքրել։

Մաքրում ենք ջեռոցի ներսի հատվածը՝ Ջեռոցը տաքացնում ենք 150 աստիճան, Տարրայի մեջ մեկ լիտր եռման ջուր ենք լցնում, Մյուս տարրայի մեջ անուշադրի սպիրտն ենք լցնում, Անջատում ենք ջեռոցը, Անուշադրի ս պիրտը դնում ենք ջեռոցի մեջտեղի հատվածում, իսկ ջուրը ամենաներքևում, Փակում ենք ջեռոցի դուռը և գնում ենք քնելու,

Առավոտյան անուշադրի սպիրտին մի քիչ լվացող միջոց ենք ավելացնում և դրանով մաքրում ենք ջեռոցի պատերը սպունգով։ Ահա և վերջ։ Ինչպես տեսնում եք, այնքան էլ բարդ չէր, իսկ արդյունքն իրոք ապշեցնող է։ Փորձեք և կհամոզվեք։ Միայն չմոռանաք վերջում օդափոխել խոհանոցը։