Ինչպես պաշտպանվել ուրիշի բացասական էներգիայից. 5 անփոխարինելի կանոն

536

Բացասական էներգիա ունեցող բոլոր մարդկանցից խուսափել անհնար է:

1. Ուշադրություն մի դարձրեք խոսքերին: Եթե ծանոթներ ունեք, ովքեր ձեզ տեսնելով՝ ներկայացնում են իրենց խնդիրների ամբողջ փունջը, սովորեք զտել նրանց պատմածները: Եթե զգում եք, որ ձեզ վրա մեծ քանակությամբ բացասական հույզեր են թափվելու, մարդուն ասեք, որ այդ օրը զրույցի տրամադրություն չունեք: Դա կտրուկ կլինի, բայց ազնիվ: Եթե երկխոսությունից խուսափել չի լինի, ուրիշ բանի մասին մտածեք:

2. Դուք չպետք է բոլորին գոհացնեք: Մի փորձեք հարմարվել մարդկանց, պետք է լինեք՝ ինչպիսին կաք: Միայն այդպես կկարողանաք ուժեղ կենսադաշտ կառուցել, որը ձեզ մոտ չի թողնի չարակամներին: Դուք պարտավոր չեք բոլորին դուր գալ:

3. Սովորեք ասել «ոչ»: Բարի և աջակցող մարդ եղեք, բայց ոչ ոքի թույլ մի տվեք «նստել ձեր գլխին»: Հստակ սահման կա բարեսրտության և օգտագործված լինելու միջև:

4. Ավելի շատ զբոսնեք բնության գրկում: Մաքուր օդը կմաքրի ձեր աուրան և հուզական ֆոնը: Խորը շնչեք. շնչառությունը լավացնում է արյան շրջանառությունը:

5. Պատասխանատվություն ստանձնեք ձեր մտքերի և հույզերի համար: Ոչ ոք ձեր հանդեպ իշխանություն չունի: