Արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի օկուպացված շրջաններում

479

Իրանցի լրագրող Պույա Հոսեյնին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում և հրապարակել համապատասխան տեսանյութը, հաղորդում է Infoteka24-ը:

«Արցախի պատերազմի ժամանակ և դրանից հետո բացահայտվեց տեռորիստների տեղափոխումը Ադրբեջան՝ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Լիբիայից՝ փողի, տան և այլ խոստումների դիմաց։ Հիմա էլ Ադրբեջանի ընդդիմության կայքերից մեկը տեսանյութ է տարածել՝ Ադրբեջանում կամ նրա կողմից Արցախի գրավյալ տարածքներում արաբների որսորդական ճամբարների վերաբերյալ, որտեղ արաբները զբաղվում են որսորդական թռչունների որսով, որոնք արաբական պետությունների մեջ մի քանի հազար դոլարով վաճառում են։ Պետք է նշել, որ արաբ շեյխերի ընտանիքների շրջանակում որսորդությունը հայտնի զվարճանք է։

Կայքում գրված է, որ նրանք Ալիևի հյուրերն են և Ադրբեջանի էկոլոգիան փչացնում են։ Հարց է առաջանում, թե ինչ ծառայությունների դիմաց է Ալիևը արաբական էլիտար ընտանիքների անդամներին նման թանկ զվարճանք և բիզնես ապահովում»,- գրում է լրագրողը։