Լավագույն 5 դիմակները մազերի աճը խթանելու համար․ ձեր մազերը կփայլեն և կհիացնեն բոլորին

1468

Ամուր և առողջ մազերը զարդարում են ցանկացած կնոջ, ինչը չենք ասի անփայլ և անորակ մազերի մասին։

Պատրաստում ենք մանանեխով դիմակ

1. Վերցնում ենք երկու ձվի դեղնուց, ոչ շատ յուղոտ կեֆիր՝ մեկ բաժակ, ավելացնում ենք մեկ ճաշի գդալ մանանեխի փոշի, խառնում ենք։

2. Քսում ենք մազերի արմատներին, երկարությամբ տարածում ենք, բայց հիմնական զանգվածը պետք է լինի հենց արմատների մոտ։

3. Փաթաթում ենք գլուխը սննդային թաղանթով, վրայից սրբիչով, թողնում ենք մեկ ժամ։

4. Սկզբում տաք ջրով լվանում ենք, այնուհետև շամպունով ենք լվանում։ Լավ կլինի վերջում մազերը ողողել եղեսպակի կամ կաղնու կեղևի թուրմով։

Պատրաստում ենք պղպեղով դիմակ

1. 50 մլ երիժնակի յուղ։

2. Կես թեյի գդալ փոշի կարմիր պղպեղ։

3. Խառնում ենք և քսում ենք գլխամաշկին։

4. Թողնում ենք մոտ 20 րոպե։

5. Լվանում ենք տաք ջրով, այնուհետև շամպունով։

Դիմակներ բարակ և նոսր մազերի համար

Մազերը հաստացնելու համար պետք է տաք յուղերով մերսումներ անել։ Ընդամենը 10-15 րոպե շաբաթական 1-2 անգամ և շուտով կզգաք արդյունքը։

Ինչ յուղեր է կարելի օգտագործել․

• Երիժնակի յուղ

• Գերչակի յուղ

• Նուշի յուղ

• Մայրու ընկույզի յուղ

• Ձիթայուղ

Հրաշալի տարբերակ է մազերը ամրացնելու համար այս յուղերին լիմոնի հյութ ավելացնելը։

Կեֆիրի և խմորիչի հիմքով դիմակներ

Կեֆիրով դիմակ

1. 1 բաժակ անյուղ կեֆիր, 1թ․գ․ կակաո, 1 ձու։

2. Խառնում ենք քսում գլխամաշկին։

3. Թողնում ենք մոտ մեկ ժամ և լվանում շամպունով։

Խմորիչով դիմակ

1. Մեկ բաժակ տաքացրած կաթ

2. 1 թ․գ․ չոր խմորիչ

3. 1 ճ․գ․ մեղր

4. Խառնում ենք, թողնում ենք տաք տեղում մոտ կես ժամ, մինչև որ խմորիչը սկսի աշխատել և փրփրի։ Քսում ենք մազերի արմատներին և մազերի երկայնքով տարածում։ Թողնում ենք մոտ 45 րոպե։

5. Լվանում ենք մազերը եղինջի թուրմով՝ մեջը 1 ճ․գ․ խնձորի քացախ ավելացրած։

6. Վերջում գլուխը լվանում ենք շամպունով։