18 խորհուրդ, որ մայրը պետք է անպայման տա որդուն

1196

Եթե դուք որդի ունեք, ապա ստուգեք, թե այս ցուցակից քանի կետ է նա արդեն լսել ձեզանից։

Իսկ եթե բացթողումները շատ են, միգուցե հիմա հենց իսկական ժամանակն է դրանք լրացնելու։

1. Սպորտով զբաղվիր։ Այն ոչ միայն առողջությւոն կպարգևի ու ձիգ մարմին, այլև կսովորեցնի արժանապատվորեն հաղթել և պարտվել, հարգել հեղինակությունները, աշխատել թիմում, տնօրինել ժամանակն ու խուսափել անհաջողություններից։
2. Սեռական հարաբերություններում տղամարդն է շարժիչ ուժը, այնպես որ քո վրա մեծ պատասխանատվություն է։
3. Որքան շուտ սկսես խնայել և գումար կուտակել, այնքան ավելի լավ։
4. Ահա լվացքի մեքենան, արդուկը, փոշեկուլը, փոշու լաթերը․ խնդրեմ, օգտվիր դրանցից։
5. Ամրապնդիր հավատքդ, զարգացրու գիտակցությունց, ուղիներ փնտրիր հոգևոր զարգացման համար։
6. Երբեք խուլիգան մի եղիր և երբեք կռիվ մի սկսիր, բայց եթե քեզ նեղացնեն, պաշտպանվիր։
7. Գիտելիքն ու կրթությունն այն բաներն են, որոնք հավերժ կմնան քեզ հետ։
8. Կանանց հարգանքով վերաբերվիր, ուշադրությամբ և քնքշությամբ։ Միայնակ ապրելը վատ է, բայց ավելի վատ է նրա հետ ապրելը, ով քեզ ատում է։
9. Հպարտացիր քո արտաքինով․ դու յուրահատուկ ես, անկրկնելի, միայն քեզ հատուկ շարմով ու հմայքով։
10. Եղիր միաժամանակ բարի և ուժեղ։
11. Փոխադարձ հարգանքը լավ հարաբերությունների բանալին է։
12. Հարգանքը հարաբերություններում դեռ շատ կարևոր դեր ունի։
13. Հասակակիցների կողմից ճնշումը սարսափելի բան է։ Ինքնաբավ եղիր և այդ ժամանակ կգան քո հետևից, ոչ թե քեզ կտանեն իրենց հետևից։
14. Առանց պատճառի ծաղիկներ նվիրելը միշտ հրաշալի գաղափար է։
15. Ավելի լավ է լինես բարի, քան իրավացի։
16. Հումորի զգացողությունն է երջանիկ կյանքիի հիմքը։
17. Կին ընտրելիս իմաստուն եղիր։ Հարսիցս է կախված շատ դեպքերում, թե որքան հաճախ ես կշփվեմ թոռներիս և որդուս հետ։
18. Մի մոռացիր զանգել մորդ, քանի որ նա քեզ միշտ կարոտում է։