«Տիկ–տոկ–ով մեծ գումարներ եմ վաստակում». 17-ամյա Վիլենան՝ հավելվածում ունեցած հաջողության, ծնողների վերաբերմունքի և քննադատությունների մասին

484

Տիկտոկերների հետ զրույցների շրջանակում Tert.am Life-ն այս անգամ զրուցել է Վիլենայի հետ: Վիլենա Կարապետյանը 17 տարեկան է, սովորում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում, նրա խոսքով՝ դեռ չի որոշել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու: Վիլենան պատմեց, որ Տիկ-տոկի իր էջը բացել է 1-1,5 տարի առաջ: «Սկզբում տեսանյութ էի նկարել հայկական հումորային երգի ներքո, որը մարդկանց դուր եկավ: Այդ ժամանակ հետևորդներ չունեի, բայց տեսանյութս մոտ 40.000 դիտում ունեցավ:

Մինչև այդ տեսանյութեր էի նկարում արտասահմանյան երգերի ներքո, մարդիկ չէին հասկանում, որ հայ եմ, որովհետև մազերս և աչքերս բաց գույնի են: Սկսեցի տեսանյութեր նկարել, բայց չէի պատկերացնում, որ մարդիկ ինձ կճանաչեն, մտածում էի՝ մոտ 500 հետևորդ կունենամ և վերջ, բայց հետևորդներս արագ ավելացան, երկու շաբաթում 10.000 դարձան, ինչն ինձ ոգևորեց»,- ասաց նա: Տիկտոկերն արդեն 126.000 հետևորդ ունի։ Նա նշեց, որ թիվն ավելացել է, հատկապես, ամռանը:

«Հետևորդներս ամռանը շատ Ըստ Վիլենայի՝ շատ լավ է վերաբերում քննադատություններին: «Իրականում, վատ մեկնաբանություններն ավելի արագ են տարածվում, քան լավը, և դա նույնպես ճանաչում է բերում: Քննադատությունները տարբեր բնույթի են, նույնիսկ չեմ ջնջում դրանք, լինում է՝ լայքում եմ: Ես միշտ եմ այսպիսին եղել, քննադատություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, նույնիսկ փորձում եմ իմ ներսում փոփոխություններ անել տվյալ քննադատության հիման վրա, որպեսզի կատարյալ դառնամ»,- ընդգծեց նա:

Վիլենան շեշտեց, որ շատ համարձակ նկարներ կամ տեսանյութեր չունի: «Լուսանկարներում և տեսանյութերում ուղղակի փորիս հատվածն է բաց, ինչը Հայաստանում նորմալ է ընկալվում, այս առումով քննադատություններ ընդհանրապես չեն լինում, բայց թեմայի մասին Տիկ-տոկում խոսել եմ: Ինձ շատ էին հարցնում՝ ինչպե՞ս չեմ քննադատվում, ես պատասխանել եմ՝ ճիշտ չէ, որ մարդու հագուստի համար քննադատեն իրեն: Այն հետևորդներս, ովքեր ճիշտ են ընդունել ասածս, մնացել են ու շարունակում են հետևել ինձ, ովքեր ոչ՝ ինձ այլևս չեն հետևում: Ծնողներս ադեկվատ են մտածում և դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ»,- ասաց նա: Խոսելով մասնագիտության ընտրությունից՝ Վիլենան նշեց, որ այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: «Կարծում եմ՝ հոգեբանության ուղղությամբ կգնամ:

Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, ուզում եմ երկար մտածել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ: Կարծում եմ՝ մի քանի տարի դեռ կզբաղվեմ Տիկ-տոկով, որովհետև տեսանյութեր նկարահանելը հաճելի է»,- եզրափակեց Վիլենան:ավելացան, քանի որ այդ ժամանակ ամեն օր 7 տեսանյութ էի տեղադրում: Հիմա կարող եմ մի օր 3 տեսանյութ տեղադրել, մի օր ոչինչ չտեղադրել: Հետևորդներ հավաքելուց հետո սկսեցի նկարել պարային տեսանյութեր, բայց հիմա սկսել եմ նաև վլոգեր նկարել, որովհետև մարդկանց դրանք ավելի են հետաքրքրում, հատկապես, որ ես էլ պարելուց չեմ փայլում:

Վլոգերս իմ օրվա մասին են՝ ինչպե՞ս եմ օրս սկսում, ի՞նչ եմ անում, դիտումները միշտ բարձր են լինում, մեկ ժամվա ընթացքում մոտ 10.000 դիտում եմ ունենում»,- ասաց նա: Վիլենան նկատեց, որ, մինչև Տիկ-տոկ նկարելը, հավելվածին լուրջ չէր վերաբերում: «Հետո հասկացա, որ Տիկ-տոկը լուրջ հարթակ է գումար աշխատելու, հայտնիություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար: Հավելվածի միջոցով մեծ գումարներ եմ վաստակում, ծնողներիս համար նվերներ եմ գնում, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ որքան գումար եմ վաստակում: Կարողանում եմ ծախսերս ինքնուրույն հոգալ, բայց ծնողներս օգնում են:

Այս տարիքում սեփական գումար վաստակելն ինքնավստահություն է տալիս, օգնում է դառնալ ինքնուրույն մարդ, կախված չլինել ծնողներից: Այլ իմաստով Տիկ-տոկն ինձ ոչ մի կարևոր բան չի տալիս, թեև փոքրուց ցանկացել եմ մի փոքր ճանաչում ունենալ, որը հիմա ունեմ: Նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստանում, բայց մերժում եմ, որովհետև ինձ Տիկ-տոկը բավական է, ավելի հայտնի դառնալու ցանկություն չունեմ, թեև սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել»,- ասաց նա: