Ի՞նչ է կատարվում Թուրքիայում․ այրվել է շուրջ հիսուն տուն, մանրամասներ (VIDEO)

841

Վերջին շրջանում թուրքաան տարածաշրջանում շատ հաճախակի են պատահում աղետային իրավիճակներ, որոնց պատճառները ինչպես մարդածին են, այնպես էլ բնածին։ Հերթական աղետալի դեպքը տեղի է ունեցել թուրքական Արդվին տարածաշրջանում։

Այս անգամ պատճառը մարդածին է եղել, որի տարածմանը նպաստել է բնածին երևույթ։ Թուրքական լրատվամիջոցներում պտտվում է տեղեկություն և տեսանյութ այն մասին, որ Արդվինի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը տարածվել է այդ ժամանակ եղած ուժգին քամու պատճառով։ Քամին կրակը տարածել ու հասցրել է նաև հարակից տարբեր շենքերի, ինչի պատճառով էլ սկսել են այրվել մոտ հիսուն բնակելի տներ։

Տարածաշրջան են ժամանել հրշեջ ջոկատներ, սկսել են ինտենսիվորեն մարել կրակը, բայց մասսայական վնասներից խուսափել րի ստացվել։ Հիմա պարզվում է, թե լայնամասշտաբ հրդեհը ինչ վնասներ է հասցրել Արդվին տարածաշրջանի բնակիչներին, գնահատվում են ինչպես մարդկային, այնպես էլ նյութական վնասներ

Արդվինի տարածաշրջանից նշված դեպքից մի հատված ստորև ներկայացված տեսագրության մեջ։