Խաչապուրու բացառիկ բաղադրատոմս․ Արագ, համեղ և մատչելի

1236

Բաղադրիչները.

  • Պինդ տեսակի պանիր – 400 գ
  • Ալյուր – 3 բաժակ
  • Կեֆիր (մածուն) – 1 բաժակ
  • Ձու – 2 հատ
  • Շաքարավազ – 1 թ/գ
  • Աղ – 1 թ/գ
  • Սոդա – 0.5 թ/գ
  • Բուսայուղ – 1 ճ/գ
  • Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը.

1. Կեֆիրը խառնել 1 ձվի, շաքարավազի, աղի և բուսայուղի հետ:

2. Կեֆիրային զանգվածի մեջ ավելացնել 1 բաժակ ալյուր, սոդա: Ալյուրը ցանելով հունցել խմորը՝ մինչև ստացվի ձև պահող փափուկ խմոր: Թողնել խմորը, որ հանգստանա:

3. Պանիրը քերել խոշոր քերիչով, խառնել 1 ձվի հետ:

4. Խմորից երշիկ ձևավորել և բաժանել 9 մասերի:

5. Խմորի յուրաքանչյուր մասից բլիթ գրտնակել և վրան դնել պանրային միջուկը:

6. Բլիթի եզրերը հավաքել կենտրոնում: Գրտնակել մի փոքր, հետո շրջել և նորից թույլ գրտնակել:

7. Խփել խաչապուրիների՝ մինչև ոսկեգույն դառնալը տաք թավայի մեջ: Պատրաստի խաչապուրիների վրա բուսայուղ քսել: