Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին

394

 

Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին
Երբ պետք է սկսվի այն, ինչ ակնկալել և արժե արդյոք անհանգստանալ
Երբ պետք է սկսվի ձեր դաշտանի շրջանը
Այս հարցին ճշգրիտ պատասխան չկա: Ենթադրվում է, որ մենարխեն (ինչպես
բժիշկներն անվանում են դաշտանի սկիզբը, կազմված է հունարեն բառերից, որոնք
թարգմանվում են որպես «ամիս» և «սկիզբ») տեղի է ունենում մոտ 12 տարեկան
հասակում: Բայց այս թիվը միջին ցուցանիշների շարքից է: Իրականում շատ ավելի
փոփոխական է. որոշ աղջիկների մոտ դաշտանային շրջանը կարող է սկսվել 8 տ․-ից,
մյուսների մոտ՝ 16-ից, և դա նույնպես նորմալ է: Աղջիկների մեծամասնություն մոտ
դաշտանը սկսվում է 10-15 տարեկան հասակում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր
մարմին ունի իր անհատական ժամանակացույցը։

Ինչով է պայմանավորված դաշտանի սկիզբը

Դաշտանի սկիզբը կապված է հորմոնալ մակարդակի փոփոխությունների հետ: Երբ
աղջիկը մեծանում է, նրա մարմինը վերակառուցվում է` նախապատրաստվելով
մայրությանը: Ձվարանները սկսում են ակտիվորեն արտադրել էստրոգեն և
պրոգեստերոն: Այս հորմոններն իրենց հերթին հանգեցնում են մարմնի փոփոխության.
առաջանում են մազիկներ սեռական օրգանների հատվածում և թևաթակին, մեծանում
է կուրծքը: Բացի այդ, արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) աստիճանաբար
խտանում է՝ պատրաստվելով ստանալ բեղմնավորված ձվաբջիջ: Եթե ձվաբջիջ չկա,
էնդոմետրիումը մերժվում է և դուրս է գալիս. ահա թե ինչպես է առաջանում դաշտանը:

Մեծահասակ աղջիկների և կանանց մոտ այս գործընթացն ըստ ցիկլի կրկնվում է
ամիսը մեկ անգամ: Միջինում առաջին դաշտանը տեղի է ունենում կրծքագեղձի աճից
մոտ 2 տարի անց կամ հեշտոցային սպիտակ արտադրությունից մեկ տարի անց:
Այնուամենայնիվ, կան այլ նշաններ, որոնք ենթադրում են մենարխեի մոտալուտ սկիզբ:

Ինչպես հասկանալ, որ շուտով կսկսվի առաջին դաշտանը

Մենարխեի մոտենալու ախտանիշները համընկնում են նախադաշտանային
համախտանիշի հետ:

Դրանք են՝
-ակնեների առաջացում, մաշկի գրգռում
-ցավ կրծքագեղձերում
-փքվածություն
-աթոռակի խանգարումներ՝ փորկապություն կամ փորլուծություն
-հոգնածության զգացում, հոգնածության ավելացում
-ավելորդ հուզականություն, դյուրագրգռություն
-սննդի, հատկապես քաղցրավենիքի պահանջ
– թափանցիկ կամ սպիտակ արտադրություն հեշտոցից

Այնուամենայնիվ, ոչ բոլոր աղջիկներն ունեն ախտանիշներ: Երբեմն դաշտանը
պարզապես սկսվում է՝ առանց նախազգուշական նշանների:

Որքն է տևում առաջին շրջանը:

Ամեն ինչ անհատական է: Ոմանց համար առաջին շրջանը սահմանափակվում է
ներքնազգեստի վրա արյան մի քանի կաթիլով: Այլ աղջիկների շրջանում դաշտանը
կարող է տևել 5-6 օր և բավականին առատ, ինչպես մեծահասակների մոտ:
Դաշտանային ցիկլի պարբերականությունը անհատական է:
Ամսական ցիկլը կարող է հաստատվել անմիջապես, իսկ հետո հաջորդ դաշտանը
կարող է սկսվել առաջինից 4-5 շաբաթ անց: Բայց ընդհատումներ նույնպես հնարավոր
են, երբեմն`մի քանի ամսվա ընթացքում: Ամեն դեպքում, դաշտանից 2-3 տարի անց այն
դառնում է կանոնավոր և կրկնվում է ամիսը մեկ անգամ: Սա ենթադրում է, որ աղջիկը
լիովին հասունացել է, և օրգանիզմը հետագայում պատրաստ է մայր դառնալուն:
Ինչ անել, եթե առաջին դաշտանն ուշանում է։
Կապվեք գինեկոլոգի հետ, եթե աղջիկն արդեն 16 տարեկան է, և նրա դաշտանային
շրջանը չի սկսվել: Արժե նաև խորհրդակցել բժշկի հետ, եթե դեռահասը 14 տարեկան է, և դեռ սեռական հասունացման նշաններ չկան՝ չեն աճում մազեր սեռական օրգանների և անութային հատվածում, չեն մեծանում կրծքերը։
Կան դաշտանի ուշացման բազմաթիվ պատճառներ.

․ անբավարար քաշ՝ ներառյալ թերսնուցում,

․ չափից շատ ֆիզիկական ակտիվություն: Սա կարող է լինել, օրինակ, չափազանց
ակտիվ պարը, ռիթմիկ մարմնամարզությունը, աթլետիկան,

․ սթրես,

․ հորմոնալ անհավասարակշռություն,

․ սեռական օրգանների զարգացման խանգարումներ:
Բժիշկը զննում է երեխային, հետաքրքրվում է նրա կենսակերպով, առաջարկում է
որոշակի անալիզներ հանձնել:
Կախված հետազոտության արդյունքից՝ մանկաբույժը ձեզ կհուշի հետագա
անելիքները, կամ էլ աղջկան կուղարկի մասնագետի մոտ՝ սննդաբան, էնդոկրինոլոգ,
գինեկոլոգ, հոգեթերապևտ և այլն:
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ առաջին դաշտանի ընթացքում և հետագայում
Առողջ աղջիկների մեծամասնությունը դաշտանային խնդիրներ չունի: Բայց,
այնուամենայնիվ, խնդիրներ երբեմն կարող են լինել:
Կապվեք ձեր մանկաբույժի կամ գինեկոլոգի հետ, եթե՝
․ դաշտանը տևում է մեկ շաբաթից ավելի,
․ արյունը չափից շատ է, օրինակ՝ եթե ստիպված եք փոխելու ամբողջությամբ լցված
երկու և ավելի միջադիր մեկ ժամվա ընթացում:
․ դաշտանային արտադրությունը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի, բայց
դրանք դեռ անկանոն են,
․ առկա է արյունային արտադրություն դաշտանային ժամանակահատվածների միջև,
․ դաշտանի ընթացքում կան ցավեր, և այդ ցավերը չեն վերանում նույնիսկ ցավազրկող
դեղեր ընդունելուց հետո։
Բժիշկը կորոշի այս խախտումների պատճառը և կօգնի ազատվելու դրանցից: