Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերին

364

Հիդրոօթերևությաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:

Մարտի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով: