ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փակեց նախարարության մուտքը

484

Քիչ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նրան տեղափոխող ավտոմեքենան հասավ մինչեւ շենքի ներսի մասում գտնվող դռան մոտ:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից ԿԳՄՍ նախարարության շենքը չորս կողմից շրջապատված էր ոստիկաններով. երկու կողմից փակվել էր Վազգեն Սարգսյանի փողոցը:

Երեկ դաշնակցական երիտասարդները հայտարարել էին, որ մտադիր են փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը:

Բայց այսօր ակցիայի վայր էին ժամանել ընդամենը երեք դաշնակցական երիտասարդներ: