Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն աշխատակից է փնտրում․ ազատ աշխատատեղ

1145

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան ստորաբաժանումներում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետ։

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանումներում կատարողական վարույթների արխիվացման աշխատանքները օպերատիվ, պատշաճ, օրենքին համապատասխան կազմակերպելու համար։

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝

3 (երեք) ամիս։

3․ Փորձագետի պարտականությունները՝

Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպումը,
արխիվացման համար փաստաթղթերի հավաքագրումը, ուսումնասիրումը, վերջնական արխիվացումը համապատասխան ստորաբաժանումների արխիվների համար առանձնացված վայրերում,
ոչնչացման ենթակա կատարողական վարույթների և այլ փաստաթղթերի առանձնացման և համապատասխան գրանցումների կատարման աշխատանքների կազմակերպումը,
արխիվացման ենթակա կատարողական վարույթների առանձնացումը և սահմանված կարգով, ըստ բնույթների դասավորումը,
արխիվի գործառույթներին առնչվող հաշվետվությունների մշակումը և ներկայացումը։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։

4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝

բարձրագույն կրթություն,
համապատասխան օրենսդրության իմացություն,
հայերեն լեզվի իմացություն,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
թիմում աշխատելու ունակություն,
հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։

5․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ը:

6․ Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը

ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112):

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8. Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Դիմում՝ (ձևը կցվում է),
Հայտարարություն (ձևը կցվում է)ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
Ինքնակենսագրություն,
Երկու լուսանկար՝ 3,5×4,5 սմ չափսի,

Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://harkadir.am):

Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։