Մեծ թվով զրшհատեխնիկա է տեղшկшյված Արմավիրի մայրուղում (video)

1614

Էջմիածնի մայրուղուն պաշտպանության նախարարության զրահատեխնիկա է տեղակայված։ Այդ ամենը ֆիքսել է hraparak.am  -ի տեսախցիկը։

Ամենայն հավանականությամբ, դա կապված է առաջիկա օրերի զորավարժությունների հետ։

Նշենք, որ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 16-ից 20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համшզորային, զորшտեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 7500 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի զինուժը ևս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին, կշարունակվեն 4 օր։

Մանրամասները՝ տեսանյութում