Չայնիի ոլորաններում բախվել են 16 մեքենաներ․ կան վիրավորներ (VIDEO)

900

Մարտի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, ու եթե ճանապարհը սպասարկող Ճանշինը ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա մերկասառույց չէր լինի։