Երևան-Բաքու թռիչքի մանրամասները Քաղավիացիայի կոմիտեն խնդրում է ճշտել ԱԳՆ խոսնակից

1603

168.amը երեկ տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից  տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:

Երեկ 168.am-ը փորձել էր նաև թռիչքի մասին տեղեկություններ ստանալ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանից: Զանգերը մնացել էին  անպատասխան: Այսօր Քաղաքավիացիայի կոմիտեի պետի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը մասնավորապես հայտնեց.

«Ես պետք է խնդրեմ՝ կոնկրետ այդ դեպքի հետ կապված բոլոր հարցերով Դուք դիմեք Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին»:

Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրեց, որ մեկնաբանությունը կլինի օրվա ընթացքում: