Աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչով դիմել է բոլորին

1603

Աշխարհի 9-ակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքի էջից։

«ՀՀարգելիներս, իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք:

Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ,
Աշխարհի իննակի չեմպիոն
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ»։