Գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի առաջին լուսանկարները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ

1018

Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանի լուսանկարը և կից գրել.

«Մեր Մարալն այսօր, գերությունից հետո,կճանաչե՞ք…………շան ծնունդներ, հատ֊հատ պատասխան եք տալու…»:

Հայկ Մարտիրոսյանն էլ Մարալի վերադարձի հետ կապված գրառում է արևլ և լուսանկար հրապարակել.

Մարալ Նաջարյանի ազատման համար Լիբանանի կառավարությանը շնորհակալություն եք հայտնում որ ի՞նչ: Որ սեփական քաղաքացուն` արժանապատվություն և կամք ունենալով և կատարելով իր պարտքը` ազատե՞լ է գերությունից:

Սեփական քաղաքացուն ազատելու համար այդ քաղաքացու կառավարությունից շնորհակալություն եք հայտնու՞մ:

Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում:

Ցավոք` Լիբանանը ռեսուրսներ չունի և չի կարողանալու նրան որակյալ հետտրավմատիկ հոգեբանական բժշկություն տրամադրել: Դա Հայաստանի պարտքն է: Կատարելու՞ է գեթ այդ մի պարտքը Հայաստանը: Իհարկե´ ոչ:

Շնորհակակությունը ո՞րն է: Լրի՞վ ենք խելագարվել: