Վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սյունիքի և Արմավիրի մարզպետների տեղակալները

1023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած՝ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: