Եթե վարկով մեքենա պետք է գնեք՝ իմացեք

204

Abcfinance.am-ը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի, ներկայացնում է ավտովարկ ձևակերպելու համար անհրաժեշտ մի քանի կետեր, որոնք պետք է իմանան վարկառուները:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ձևակերպելու համար

Ավտովարկ ստանալու համար հարկավոր է տրամադրել ստանդարտ փաստաթղթեր` անձնագրի, սոցիալական քարտի պատճեներ, աշխատավայրից տեղեկանք։ Սակայն եթե դուք մեքենա ենք գնում երկրոդային շուկայից, դուք պետք է ներկայացնեք նախորդ սեփականատիրոջ մեքենայի փաստաթղթերը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք այն մասին, որ մեքենան հետախուզման մեջ չէ։

Եթե դուք մեքենա եք ձեռք բերում դիլերներից, ովքեր պետք է տեղափոխեն այն Հայաստան, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել տեղեկանք ավտոմեքենայի մաքսազերծման մասին։ Մնացած փաստաթղթերը ներկայացված են բանկերի և վարկային կազմակերպությունների պաշտոնական կայքերում։ Դրանց հետ պետք է ծանոթանալ նախօրոք։

Ե՞րբ է ավելի հնարավոր, որ բանկը հավանության կարժանացնի Ձեր հայտը

Վարկային լավ պատմությունը, բարձր վարձատրվող աշխատանքը, շարժական և անշարժ այլ գույքի առկայությունը զգալիորեն կավելացնեն վարկ ստանալու ձեր շանսերը, ընդ որում ոչ միայն ավտոմեքենայի գնման, այլև ցանկացած այլ խոշոր ծախսերի և նախագծերի համար։

Վարկ ստանալու ձեր հնարավորությունները կավելանան նաև այն դեպքում, եթե դուք, լինելով այս կամ այն բանկի մշտական հաճախորդ, միշտ բարեխիղճ կերպով կատարել ենք ձեր պարտավորությունները։ Այս դեպքում, ձեր բանկը կարող է ընդառաջել և տրամադրել որոշ արտոնություններ ինչպես ձեր վարկի հայտի քննարկում, այնպես էլ ընդհուպ մինչև վարկի հնարավոր վերաֆինանսավորում ֆինանսական և այլ դժվարությունների առաջացման դեպքում։

Ձեր հնարավորությունները կմեծանան նաև, եթե երաշխավոր ունենաք, ով վճարումների հետ կապված խնդիրների դեպքում ձեր փոխարեն կկատարի ձեր պարտավորությունները բանկի կամ վարկային կազմակերպության առջև:

Որո՞նք են վարկավորման պայմանները և վարկային այն առավելագույն գումարը, որը կարող է ստանալ պոտենցիալ վարկառուն

Ավտովարկերի տոկոսադրույքներն առանձնահատկություն ունեն` դրանք փոխվում են կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվում ավտոմեքենան` առաջնայի՞ն, թե՝ երկրորդային շուկայում: Նոր մեքենա գնելիս տոկոսադրույքը տատանվում է տարեկան 13 – 21%-ի սահմաններում, իսկ ավտոմեքենայի գնումը երկրորդային շուկայից ձեզ վրա տարեկան 14 – 19%-ի պարտավորություն կդնի:

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նշված թվերն տարեկան անվանական տոկոսադրույքներն են:

Ի տարբերություն տարեկան փաստացի տոկոսադրույքի, այն հաշվի չի առնում հավելավճարներ, պարտադիր վճարումներ և ծախսեր – ավտոմեքենայի արժեքի գնահատումը, սպասարկման վճարումները, ապահովագրությունը: Այդ պատճառով ապառիկ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողներին անհրաժեշտ է ծանոթանալ վարկային պայմանագրի նրբություններին, քանի որ հաճախ բանկը կամ բանկային կազմակերպությունը, որն ասում է, թե ցածր տոկոսադրույքով է վարկ տալիս, նշում է անվանական տոկոսադրույքը:  Ինչպես և այլ խոշոր վարկերի, օրինակ, տան վարկի դեպքում ավտովարկը նախատեսում է ոսկու գրավ, հաճախ որպես այդպիսին հենց ձեռքբերվող ավտոմեքենան է, ինչպես նաև նախավճարը, որը կազմում է ավտոմեքենայի արժեքի 10 – 30%-ը:

Վարկի առավելագույն գումարը, որը կարող եք ունենալ ավտոմեքենա գնելիս, կազմում է մինչև 50 միլիոն դրամ: Իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է մինչև 5 տարի ավտոմեքենայի գնման դեպքում երկրորդային շուկայից, և մինչև 7 տարի` առաջինային շուկայից գնելու դեպքում։

Կարելի՞ է ժամկետից շուտ մարել ավտովարկը

Յուրաքանչյուր վարկառու օրինական իրավունք ունի իր ավտովարկը մարել ժամանակից շուտ։ Որևէ տուգանք կամ այլ պատժամիջոցներ այդ դեպքում վարկային կազմակերպությունը չի կարող սահմանել։ Դա ավտովարկերի առանձնահատկություններից մեկն է, որոնք, օրինակ, ի տարբերություն բիզնեսի, նախատեսում են վաղաժամկետ մարման հնարավորություն։

Ի՞նչ կլինի ավտոմեքենայի հետ՝ Ձեր վճարունակության կորստի դեպքում

Վճարունակության կորստի յուրաքանչյուր դեպք կարող է կարգավորվել։ Նախևառաջ, պետք է հիշել, որ ավտոմեքենան արդեն բանկում գրավադրված է։ Այդ իսկ պատճառով վճարունակության կորստի դեպքում ձեր վարկատուն ավտոմեքենան կդնի վաճառքի իր վնասները փակելու համար։ Սակայն դա ծայրահեղ միջոց է: Առաջին հերթին, վարկատուն ու փոխառուն կփորձեն լուծել իրավիճակը բանակցությունների միջոցով, օրինակ, հաճախորդին կարող է առաջարկվել երկարացնել վարկի մարման ժամկետը: Նման որոշմանը վարկատուին կարող է դրդել այն հանգամանքը, որ աշխատանքից զրկված հաճախորդը, այնուամենայնիվ, ունի եկամտի այլ աղբյուրներ ու կարող է հաստատել դա: Այդ դեպքում, բարձր հավանականություն կա, որ վարկատուն կգնա զիջումների ու կերկարացնի մարման ժամկետը:

Ի՞նչ անել, եթե դուք դեռ չեք մարել վարկը, սակայն վթարի եք ենթարկվել ու Ձեր մեքենան լուրջ վնասվել է․

Եթե վարկառուն վարկով ձեռք բերված մեքենայով ենթարկվում է ՃՏՊ-ի, ու մեքենան լուրջ վնասվում է, ապա այստեղ արդեն սկսում է գործել ապահովագրական ընկերությունն իր բոլոր պարտականություններով: Ապահովագրական ընկերությունը կվճարի նաև այն դեպքում, եթե ձեր մեքենան գողանան: Հենց այս դեպքի համար է նախատեսված պարտադիր ավտովարկավորման ապահովագրությունը: Իսկ եթե ՃՏՊ-ի կամ այլ պատահարի հետևանքով վարկառուն կորցնում է աշխատունակությունից, ապա նրա վարկային պարտավորությունները պետք է կատարի երաշխավորը:

Ուրիշ ի՞նչ պետք է իմանալ ավտովարկ վերցնելիս

Առաջին հերթին, անհրաժեշտ է ուսումնասիրել շուկայում առկա առաջարկներն ու ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը, քանի որ բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջարկները կարող են տարբերվել ինչպես տոկոսադրույքներով ու մարման ժամկետներով, այնպես էլ վարկի այլ կարևոր բաղադրիչներով: Այս հարցում ձեզ կօգնի ֆինանսական տեղեկատուն:

Պետք է իմանալ, որ յուրաքանչյուր պոտենցիալ երաշխավոր ունի օրենքով նախատեսված ժամանակ` 7 օր վարկային պայմանագիր կնքելուց հետո, որի ընթացքում նա կարող է նաև հրաժարվել վարկից:

Ընտրեք մարման ժամկետների ու ձեր վարկի հետ կապված այլ փոփոխությունների մասին ծանուցման ճիշտ տարբերակ: Կան ծանուցման մի քանի տարբերակներ` փոստային ծանուցում, ծանուցում էլեկտրոնային փոստով ու ամեն ամսվա ծանուցումներ, որոնք դուք կստանաք` անձամբ ամեն ամիս այցելելով բանկ կամ վարկային կազմակերպություն: Դուք նույնպես կարող եք ծանուցումներ ստանալ SMS հաղորդագրությունների միջոցով:

Ի գիտություն, պայմանավորված նրանով, որ ավտովարկավորումը պատկանում է սպառողական վարկերի կատեգորիային, այն տրվում է միայն դրամով: