«Ես փորձում եմ այնքшն ճիշտ ապրել, որ ունենшմ լшվ անուն». Մերի Հակոբյանը` համբույրի և բшց տեսարшններում նկшրահանվելու մասին

799

«Վերջին գործարքը» 24 մասանոց հեռուստանովելի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Մերի Հակոբյանն այստեղ մարմնավորում է բացասական կերպարի։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս կերպարը խաղալն իր համար շատ հետաքրքիր էր։«Կերպարս որքան էլ բացասական էր, ինձ շատ հետաքրքիր էր մարմնավորել այն, որովհետև հերոսուհիս պատմություն ունի։ Նա ունի իր արդարացումը, քանի որ որոշակի ճանապարհ անցնելու արդյունքում է վատը դարձել:

Հանգամանքների բերումով նա սովորել է, որ միշտ գոյություն պահպանելու խնդիր ունի։ Նկարահանումների ընթացքում ես այնքան էի մտել այդ ամենի մեջ, որ նկարահանումից հետո մնում էի կերպարիս ազդեցության տակ։ Տեսարանները հոգեբանական աշխատանք էին պահանջում։ Երբ դերասանը դրան հասնում է իր էմոցիաների, ոչ թե տեխնիկական աշխատանքի միջոցով, դժվարությամբ է դուրս գալիս այդ վիճակից»,– ասաց Մերին։
Երիտասարդ դերասանուհին բացասական կերպար խաղալու փորձ ունեցել է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, «Դոմինո» սիթքումում։ Ասում է` «Վերջին գործարքն» իր պրակտիկայի այն նախագծերից էր, որը հուզական առումով շատ հարուստ էր։Մերին նախկինում ասել էր, որ չի նկարահանվի համբույրի ու բաց տեսարաններում, սակայն «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելում կոտրեց իր համար իր իսկ սահմանած կարծրատիպը և նկարահանվեց համբույրի ու բաց տեսարաններում։ «Վերջին գործարքում» ևս հեռուստադիտողները կտեսնեն նրա մասնակցությամբ համբույրի ու բաց տեսարաններ։

«Իսկապես, «Դեպի վայրէջք»–ում ես անցա այդ կարծրատիպը։ Երբ երկար ժամանակ աշխատում ես ֆիլմերում ու ունենում ես հնարավորություն գլխավոր կերպարներով ներկայանալու, հասկանում ես, որ այդպիսի դերերի համար ռեժիսորներն ունեն ուրիշ առաջադրանքներ։ Դու պետք է լինես հնարավորինս պրոֆեսիոնալ, որովհետև հեռուստադիտողը չի ուզում տեսնել սուտ համբույր։ Հեռուստադիտողը չի ուզում, որ իրեն խաբեն, բայց երբ դերասանն անցնում է այդ ամենի միջով և նկարահանվում բաց տեսարանում, դառնում է քննարկման առարկա։

Ի՞նչ անի դերասանը»,– ասաց նա ու հավելեց, որ իրեն, որպես դերասանուհի, մնում է միայն աշխատել ճիշտ թիմի հետ և կարողանալ իր դերը հնարավորինս լավ մատուցել։«Այս ֆիլմում շատ են բաց տեսարանները։ Ես վստահ եմ, որ դա այնպես կմատուցեմ, որ իմ հեռուստադիտողը չի խորշի այն նայելուց։ Ինձ համար կարևոր է, որ տեսարանը չլինի վուլգար։ Եթե բաց տեսարանը ներկայացնում ես այնքան կոռեկտ, որ հեռուստադիտողը գլուխը չթեքի, չխորշի դրանից, ուրեմն չես անցել սահմանը։ Ինձ համար խնդիր չէ բաց տեսարանում խաղալը»,– ավելացրեց նա։Մերիից հետաքրքրվեցինք, թե առօրյա կյանքի վրա ինչպես է անդրադառնում նման տեսարաններում նկարահանվելը, արդյոք բարդութավորվում է քննարկումներից. «Կարծում եմ` դա ինձ չի վերաբերում, որովհետև ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ այս քաղաքում ունենամ լավ վաստակ, լավ անուն։ Իմ անունը չի շոշափվում այլ ոլորտում։ Մարդիկ միքսում են կինոն և իրական կյանքը։ Ես այսքան ժամաանկ չեմ լսել, որ իմ մասին ասեն` ինչպես կինոյում է, այնպես էլ կյանքում»,– նշեց նա։

Մերին այս ֆիլմում բաց տեսարաններ է ունեցել դերասաններ Գոռ Համբարձումյանի և Սամվել Փիլոյանի հետ։ Թե համբույրի տեսարանն ում հետ է, նա չի բացահայտում, ասում է, որ հեռուստադիտողները դա կտեսնեն փետրվարի 12–ից` Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։