«Այսօր Վազգենի ծնունդն է, Վազգենից մի հարց տվեք». Սասուն Միքայելյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

282

Այսօր՝ մարտի 5-ին, Եռաբոլուր էր այցելել նաև Երկրապահ կամավորակնների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, ինչին միացավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Իմ իրավունքն է ես հարցազրույց չեմ տալիս, ես իմ խոսքը ասել եմ, եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում կհրավիրեմ մամուլի ասուլիս, կգաք ձեր հարցերին կպատասխանեմ»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք ԵԿՄ նախագահը բանակի կողքին է, թե իշխանության, Միքայելյանն ասաց. «Ես իմ ժողովրդին եմ պահում»:

Չպատասխանելով լրագրողների հարցերին վերջում հավելեց. «Այսօր Վազգենի ծնունդն է, Վազգենից մի հարց տվեք»: