Նիկոլ Փաշինյանը որևէ պատագամավորի հարցի չպատասխանեց, բացի Արման Բաբաջանյանից

421

Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները, բացի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա են:

Զավեշտալին այն է, որ կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար  գրանցված պատգամավորների մեծ մասի հարցերն ուղղված են Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հարցերին չի պատասխանում, նրա փոխարեն պատասխանում է փոխվարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխարենը՝ նա նստած շատ ջերմ ողջունում ու զրուցում է իմքայլական պատգամավորների հետ:

Նկատենք, սակայն, որ միակ պատգամավորը, որի հարցին մեծ ոգևորվածությամբ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանն էր: