Ինչպես է Գոհար Ավետիսյանը հոր աչքերը փակում և 25 մլն ռուբլի արժողությամբ Գելենդվագեն նվիրում. (VIDEO)

2359

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա է նվիրել իր հայրիկին՝ Սմբատին: Գոհարն անակնկալի տեսանյութը տեղադրել է Ինստագրամի իր էջում և գրել.

«Սիրելի հայրիկիս երազանքների մեքենան: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր զավակ կարողանա ուրախացնել ծնողներին, երեխաներին և հարազատներին»:

Տեսանյութում Գոհարը փակում է հոր աչքերը, տանում նրան դեպի մեքենան, այն տեսնելուց հետո Գոհարի հայրը հուզվում է և շնորհակալություն հայտնում դստերն ասելով՝ Աստված ամեն ինչ կվերադարձնի նրան:

Գոհարը նշել է, որ իր հայրիկն առաջին անգամ մեքենա է ունեցել 40 տարեկանում, իսկ 2015 թվականին Գոհարը կարողացել է հայրիկի համար 6 մլն ռուբլի արժողությամբ Mercedes ավտոմեքենա գնել:

«Հայրս մեքենան շատ է սիրում, բայց 6 տարվա ընթացքում այն հնացել է, հաճախ է փչանում: Ես գիտեի, որ հայրիկիս դուր է գալիս այս թանկ մոդելը, բայց նա այդ մասին մեզ չի ասել, այլ ամեն անգամ տարել է և վերանորոգել իր հին մեքենան:

Հայրս եղբոր հետ գնում էր ավտոսալոն, ամեն անգամ նայում մեքենային և, նույնիսկ, լուսանկարվում դրա հետ: Չնայած այս ամենին՝ հայրս չի մտածել մեքենան գնելու մասին, որովհետև այն իրեն թվում էր անթույլատրելի շքեղություն,- գրել է Գոհարը, ապա հավելել,– 6 տարի է անցել, ինչ հայրիկիս մեքենա էի նվիրել, այդ օրվանից շատ բան է փոխվել, ես ինձ համար Porsche Panamera ավտոմեքենա եմ գնել:

Անկեղծ ասած, ինձ համար ամոթալի է, որ ես այդ մեքենան եմ վարում, իսկ հայրս հին Mercedes:

Ամեն ինչ արեք, որպեսզի ավելի շատ աշխատեք և կարողանաք ձեր ծնողների համար լավ կյանք ապահովել»: