Ո՞ր մթերքներն են մեծացնում կորոնավիրուսով վարակման վտանգը

1445

Որոշ մթերքներ մեծացնում են կորոնավիրուսով վարակման ռիսկը` օրգանիզմում թթվահիմնային բալանսի վրա իրենց ազդեցության պատճառով: Նման կարծիք է հայտնել թերապեւտ Օլգա Բուրլակովան (Ռուսաստան):

Թթվահիմնային բալանսը կարեւոր դեր է խաղում ամուր իմունիտետի եւ առողջության պահպանման գործում, ասել է նա:

«Մեր իմունային բջիջները ճիշտ են աշխատում, երբ օրգանիզմում թույլ հիմնային միջավայր է, ինչը նպաստում է կենսաքիմիական ռեակցիաների բնականոն ընթացքին, ֆերմենտների օպտիմալ աշխատանքին: Մթերքները, որոնք փոխում են թթվահիմնային բալանսը օրգանիզմում, մեծացնում են COVID-19 վարակման վտանգը»,- ասել է Բուրլակովան:

Նրա խոսքով` սպիտակ ալյուրից պատրաստված սննդի օգտագործումը, ինչպես նաեւ կովի կաթ եւ շաքար պարունակող մթերքները կարող են ճնշել իմունային ֆունկցիան: Բասացաբար կարող են ազդել նաեւ ալկոհոլի, թունդ թեյի կամ սուրճի, գազավորված ըմպելիքների եւ ֆաստֆուդի օգտագործումը:

«Կովի կաթը, շաքարը, սպիտակ ալյուրը եւ ալկոհոլը օրգանիզմի հիմնային միջավայրը դեպի թթվայնացում են տանում»,- ասել է մասնագետը: