«Նախկինում գեր եմ եղել, անձնական խնդիրների պատճառով նիհարեցի»․ Էլեն Ասատրյանը՝ արտաքին փոփոխության և գիշերային գրաֆիկով աշխատանքի մասին

364

Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն ասում է, որ շուտով հեռուստադիտողներն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենան։

Դերասանուհին նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության «Քո սպորտը» նոր նախագծում, որի մասնակիցները հաղթահարում են իրենց վախերն ու պայքարում իրար դեմ։

Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է նորություններց, ներկայիս զբաղվածության և անձնական կյանքում ընտրություն կատարելու մասին։

Դերասանուհին նշեց, որ ներկայիս գրաֆիկը իրեն ցերեկային հագեցած կյանքով ապրելու հնարավորություն չի տալիս, քանի որ աշխատում է ակումբում՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Դերասանուհին երաժշտական նորություն ներկայացնելու ցանկություն ունի։

«Կներկայացնեմ իմ երկրորդ տեսահոլովակը։ Այս նորության հետ կապված դեռևս հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ դեռ չեմ կողմնորոշվում՝ այս ընթացքում նախապատվությունս տամ ռիթմի՞կ , թե՞ մեղեդային ստեղծագործության։ Նորությունն անպայման կլինի, բայց թե ինչպիսին, չեմ կարող դեռ ասել»,- ասաց նա:

Էլենի հաջորդ նորությունը կապված է հեռուստատեսության հետ։ Չնայած աշխատանքային գրաֆիկի սահմանափակումներին՝ նա ասաց, որ կարողացել է այս ընթացքում նկարահանվել Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկում։

«Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Քո սպորտը» նախագիծը, որտեղ ես էլ եմ մասնակցել: Սպորտային տարբեր փորձություններով նախագիծ է, որտեղ մասնակիցներն իրար դեմ են պայքարում, կար նաև վախերի հաղթահարման խնդիր, էքստրիմ։

Ինքս երբևէ սպորտով չեմ զբաղվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ անգամ մարզասրահ չի հաճախում։

Դեռ տարիներ առաջ Էլենին հաջողվել է բավականին նիհարել, սակայան նա դա կապում է հոգեբանական վիչակի հետ։ Ասում է՝ նիհարել է առանց դիետաների և մարզումների։

«Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Քո սպորտը» նախագիծը, որտեղ ես էլ եմ մասնակցել: Սպորտային տարբեր փորձություններով նախագիծ է, որտեղ մասնակիցներն իրար դեմ են պայքարում, կար նաև վախերի հաղթահարման խնդիր, էքստրիմ։

Ինքս երբևէ սպորտով չեմ զբաղվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ անգամ մարզասրահ չի հաճախում։

Դեռ տարիներ առաջ Էլենին հաջողվել է բավականին նիհարել, սակայան նա դա կապում է հոգեբանական վիչակի հետ։ Ասում է՝ նիհարել է առանց դիետաների և մարզումների։

Պահարանումս էլ գերակշռում է սև գույնը։ Սեքսուալ հագուստների վրա չեմ կենտրոնանում: Երբ մարմինը գեղեցիկ է, դու գեղեցիկ ես և կարողանում ես քեզ ճիշտ մատուցել՝ կլինես սեքսուալ և ցանկալի։ Տանից դուրս գալուց առաջ նման հարցերով չեմ տառապում՝ հագնում եմ այն, ինչի տրամադրությունն այդ պահին ունեմ»,- ասաց Էլենը։

Նրա խոսքով, չնայած աշխատանքի ծանրությանը, համապատասխան վարձատրվում է և գոհ է իր եկամտից:

«Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, իմ գործն էլ շատ պատասխանատու է։ Մասնագիտությանս բերումով ցերեկային կյանքը խորթ է դարձել ինձ համար։

Եթե ցերեկային ժամերին շատ կարևոր գործեր, նկարահանումներ չեն լինում, ինձ չեք տեսնի որևէ տեղ,- ասաց նա , ապա անդրադարձավ իր եկամտին,- այսօր Հայաստանում մարդիկ առավոտից երեկո աշխատում են և ստանում չնչին գումար։ Իմ աշխատավարձն ինձ բավարարում է, իմ կատարած աշխատանքին համարժեք վարձատրվում եմ»։

Ֆինանսական կայունությունը, ըստ դերասանուհու, ունի նաև իր բացասական կողմը։ Էլենը նշեց, որ իր համար բարդ է ընտրություն կատարել անձնական կյանքում․

«Կայացած լինելն ինձ խանգարում է։ Տղաներին վանում են շատ ուժեղ աղջիկները, նրանք, ովքեր սեփական ուժերով գումար են վաստակում։

Տղաները կարծում են, որ իրենց համար բարդ կլինի այդ աղջկա կողքին, որ այդ աղջիկն իրենց շատ պահանջներ կներկայացնի։ Շատերը չեն պատկերացնում, որ նման աղջիկները կարող են լինել փխրուն, լավ աղջիկ, որը կդառնա լավ կին, լավ մայր իրենց երեխաների համար։

Տղաները նախընտրում են չերևացող աղջիկների, որոնք չեն աշխատում, տանից դուրս չեն գալիս, ոչ մի բանի այս կյանքում ինքնուրույն չեն հասել։

Իսկապես դժվար է ընտրություն կատարել՝ ամեն մեկը չի էլ մոտենում քեզ, անգամ ամենաուժեղ տղամարդիկ են կարծում, որ դու իրենցից ուժեղ ես և իրենց համար դժվար կլինի քեզ հետ»։

Աղբյուր՝ Tert.am Life