ՄԻԵԴ-ը կիրառել հրատապ միջոց եւս 23 հայ ռազմագերիների նկատմամբ. հրապարակվել են նրանց անունները

1150

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն եւս 23 հայ ռազմագերիների գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի եւ ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020,  բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց եւս 23 անձի նկատմամբ:

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,

Էրիկ Մխիթարյանը,

Խաչատուր Միքաելյանը,

Հրաչյա Սեյրադարյանը,

Արտյոմ Կարապետյանը,

Լիպարիտ Թադեւոսյանը,

Աշոտ Եսայանը,

Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,

Գեղամ Մարտիրոսյանը,

Միքայել Միրզոյանը,

Համլետ Մալխասյանը,

Արմեն Մարտիրոսյանը,

Սեւան Ղազարյանը,

Սերոբ Գալոյանը,

Մուշեղ Նուրբեկյանը,

Հովհաննես Գաբրելյանը,

Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Կամո Մանասյանը,

Բորյա Բաղդասարյանը,

Մակսիմ Գրիգորյանը,

Կարեն Պետրոսյանը,

Սեդրակ Պետրոսյանը։

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչեւ 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ եւ 14.12.2020թ:

Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձեւական, խուսափողական եւ ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ եւ ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության եւ հնարավոր բուժման ենթարկելու որեւէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»:

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան»։