ԱՐՑԱԽԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԵԼ՝ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՇ-Ի

634

Արցախի նախկին զինվորականությունը, մասնավորապես, նախկին բարձրաստիճան զինվորականներ հանդես եկան հայտարարությամբ՝ ողջունելով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը: Խոսքը Արշավիր Ղարամյանի, Սամվել Կարապետյանի՝ Օգանավոսկու , ինչպես նաեւ ԱԽ քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին է, ով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը ՀՀ բանակի կողքին է:

Մեր տեղեկություններով՝ մի շարք նախկին եւ ներկա զինվորականներ վերջին երկու օրերին Արցախից Երևան են եկել  նաեւ ֆիզիկական ներկայությամբ աջակցելու ԳՇ-ին, Արցախում տարակուսած են միայն պաշտոնաթող գեներալ-մայոր Վարդան Բալայանի լռությամբ, ով նախկինում բավականին ջերմ հարաբերություններ ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ,նրա որսի ընկերն էր,իսկ ներկայումս Արայիկ Հարությունյանի խորհրդականն է: