Կրեմլը հայտարարություն տարածեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

899

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք սա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Բոլորին կոչ ենք անում հանգստություն պահպանել:

Իհարկե, մենք կարծում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում: Հայաստանը, բացի սերտ երկկողմ հարաբերություններից, մեզ համար կարևոր է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում փոխգործակցության առումով:

Այժմ ամենակարևոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ երկկողմ փաստաթղթի կետերի հետագա իրագործումն է»։

Նշվում է, որ մինչ այժմ Պուտինի ու Փաշինյանի միջև շփումներ չեն եղել: Բայց Մոսկվայի և Երևանի շփումները, անհրաժեշտության դեպքում, արագ կկազմակերպվեն։